Հիմնական ֆոնդեր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հիմնական ֆոնդեր, հասկացությունը և դրա տարրերի դասակարգումը միջազգային վիճակագրության մեթոդաբանությանը անցնելու արդյունքում ազգային վիճակագրության պրակտիկայում կիրառվող հիմնական ֆոնդեր հասկացությանը զուգահեռ մտցվեց ավելի լայն՝ հիմնական կապիտալ հասկացությունը, որը միավորում է արտադրվող և չարտադրվող նյութական և ոչ նյութական ակտիվները։ Օգտագործվում է նաև սեփական կապիտալ հասկացությունը, որն իրենից ներկայացնում է բոլոր ակտիվների արժեքի և բոլոր պարտավորությունների արժեքի տարբերությունը որոշակի պահի դրությամբ։
Հիմնական ֆոնդերը կազմում են հիմնական կապիտալի գերակշռող մասը՝ ընդգրկելով արտադրվող նյութական ակտիվները։ Վիճակագրության մեջ հիմնական ֆոնդեր ասելով հասկացվում է արտադրվող այն նյութաիրային արժեքների համակցությունը, որոնք բազմակի մասնակցում են նյութական բարիքների և ծառայությունների արտադրության գործընթացներին, չեն փոխում իրենց բնեղեն տեսքը, իրային ձևով չեն մտնում աշխատանքի արդյունքի մեջ և իրենց արժեքը արտադրված արդյունքին (ծառայությանը) փոխանցում են մաս-մաս, մաշվածքի չափով։
Խորհրդային վիճակագրությունում, բացի նշված բնութագրերից, հիմնական ֆոնդերին վերագրելու համար նրա տարրերը պետք է բավարարեին ևս երեք չափանիշների.
- մեկ տարուց ավելի գործելու ժամկետը
- 2.50 ռուբլուց ավելի արժեքը
- 3.օբյեկտի ավարտուն տեսքը։
ԱՀՀ մեթոդաբանությամբ առաջին չափանիշը պահպանվում է, իսկ մյուս երկուսը՝ գործում են որոշակի վերապահումներով։ Նրա տարրերի արժեքը պետք է մեծ լինի որոշակի մեծությունից, որը սահմանվում է՝ ֆոնդեր ստեղծող ճյուղերի արտադրանքի գների դինամիկայից կախված։ Հիմնական ֆոնդերին վերաբերում են ոչ միայն գործող ավարտուն օբյեկտները, այլ նաև այն անավարտ միավորները, որոնք այդ վիճակով անցնում են արտադրողներից օգտագործողների սեփականության տակ։
Հիմնական ֆոնդերը միմյանցից տարբերվում են արտադրության գործընթացում ունեցած դերով, կոնստրուկտիվ առանձնահատկություններով, ծագման (ստեղծման) բնույթով, գործելու տևողությամբ և այլ հատկանիշներով։ Նման բազմազանությունը պահանջում է մշակել և կենսագործել միասնական բնաիրային դասակարգման համակարգ, որը կօգտագործվի հիմնական ֆոնդերի հաշվառման, գնահատման, ամորտիզացիոն հատկացումների պլանավորման, կապիտալ ներդրումների իրականացման և վերարտադրության գործընթացների համար։
Հիմնական ֆոնդերի հաշվառումը և գնահատումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմանական ֆոնդերի հաշվառումը և գնահատումը իրականացնում են ձեռնարկության տեխնիկական և տնտեսական ծառայությունները։ Հաշվառման գլխավոր նպատակը առկա և շարժման մեջ գտնվող հիմնական ֆոնդերի իրական արժեքը որոշելն է։ Հաշվառումը և գնահատումը կատարվում է բնաիրային և արժեքային մեթոդների կիրառմամբ։ Հիմնական ֆոնդերի բնաիրային գնահատումը անհրաժեշտ է դրանց տեխնիկական վիճակը, արտադրական կարողությունները, օգտագործման աստիճանը, տեղադրված սարքավորումների քանակը, տեսակները և տարիքը որոշելու համար։
Բնաիրային մեթոդի կիրառության դեպքում որպես ելակետային տվյալներ ծառայում են պարբերաբար անցկացվող գույքագրումները, ինչպես նաև բոլոր մեքենաների, սարքավորումների, շենքերի և այլ ֆոնդերի անձնագրերի տվյալները։ Անձնագրերում նշվում են հիմնական ֆոնդերի բոլոր տեխնիկական և տնտեսական ցուցանիշները, կատարած նորոգումների թիվը, ֆիզիկական մաշվածության աստիճանը, ծառայության ժամկետը և այլն։
Հիմնական ֆոնդերի գնահատման արժեքային մեթոդը անհրաժեշտ է դրանց ընդհանուր արժեքը, գրանցման դինամիկան, կառուցվածքը, մաշվածության աստիճանը, ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը, արտադրանքի ինքնարժեքը և արտադրության եկամտաբերությունը որոշելու, ինչպես նաև ընդլայնված վերարտադրության պլան մշակելու համար։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրությունում գործում է հիմնական ֆոնդերի հետևյալ դասակարգումը.
- Շենքեր, արտադրական, բնակելի, բնակչության սոցիալ-մշակութային սպասարկման, նյութական արժեքների պահպանման։
- Կառույցներ, որոնք պայմաններ են ստեղծում արտադրության գործընթացների և ոչ արտադրական տարբեր գործողությունների իրականացման համար, բայց աշխատանքի առարկայի փոփոխությանը չեն մասնակցում։
- Փոխանցող համասարքեր, որոնցից են՝ էլեկտրահաղորդման գծերը, գազատարները, նավթատարները, ջրատարները և այլն։
- Մեքենաներ և սարքավորումներ, որոնք անմիջականորեն ներգործում են աշխատանքի առարկայի վրա, էներգիայի մի տեսակը փոխարինում են մեկ այլ տեսակով, մասնակցում են արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացներին։ Այս խմբում ընդգրկվում են նաև չափող և կարգավորող սարքավորումներն ու հաշվողական տեխնիկան։
- Տրանսպորտային միջոցներ, որոնք՝ մարդկանց և բեռների տեղափոխման մեքենաներն ու միջոցներն են։
- Գործիքներ, արտադրական և տնտեսական գույք, դրանք աշխատանքի պաշտպանության, արտադրական գործողությունների թեթևացման և նյութերի պահպանման առարկաներ են։
- Մթերատու և բանող անասուններ, կովեր, եզներ, ձիեր, ջորիներ և այլն։
- Բազմամյա տնկարկներ, աճեցվող մրգատու և խաղողի այգիներ՛ անկախ հասակից։
- Այլ հիմնական ֆոնդեր, գրադարանային ֆոնդեր, թանգարանային արժեքներ, կենդանական աշխարհի ցռւցադրանմուշներ կենդանաբանական այգիներում ե այլ հիմնակություններում։
Այս դասակարգումը կատարվում է երկրի տնտեսության մակարդակով, իսկ տնտեսության յուրաքանչյուր ճյուղ այս դասակարգումը կոնկրետացնում է իր համար՝ հաշվի առնելով ճյուղի արտադրական, տնտեսական, բնական և մի շարք այլ առանձնահատկություններ։
Հիմնական ֆոնդերի բնաիրային դասակարգումը հնարավորություն է տալիս առանձնացնելու նրա ակտիվ և պասիվ մասերը, որը կատարվում է արդյունքի ստեղծման գործում նրա տարրերի մասնակցության դերով (աստիճանով)։ Ակտիվ ֆոնդեր են համարվում մեքենաները և սարքավորումները, ինչպես նաև՝ աշխատանքի այն միջոցները, որոնք ներգործում են՝ աշխատանքի առարկայի վրա կամ վերահսկում են արտադրության գործընթացը։ Իսկ այն տարրերը, որոնք պայմաններ են ստեղծում աշխատանքի համար, բայց նրա արդյունքի վրա ակտիվ ներգործություն չեն թողնում, վերագրվում են պասիվ ֆոնդերին։ Սովորաբար պասիվային մասում ընդգրկվում են շենքերը և կառույցները, սակայն մի շարք ճյուղերում (օրինակ, նավթի և գազի արդյունաբերությունում) հորանցքները և վերամշակող կառույցները վերագրվում են ակտիվ մասին։ Հիմնական ֆոնդերի ընդհանուր ծավալում նրա ակտիվ մասի ավելացումը վկայում է արտադրական ներուժի ուժեղացման մասին։
Խմբավորում ըստ հատանիշների
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական ֆոնդերը, որպես համալիր տնտեսական կատեգորիա, կարող են բազմակողմանիորեն բնութագրվել խմբավորման մեթոդի օգնությամբ՝ հիմքում ընդունելով հետևյալ հատկանիշները.
- ըստ տնտեսության ճյուղերի
- ըստ տնտեսության հատվածների
- ըստ սեփականության ձևերի
- ըստ պատկանելության
- ըստ տարածքային տեղաբաշխման
- գործող և չգործող
- նոր և նախկինում շահագործված
- հայրենական և ներմուծված։
Հիմնական ֆոնդերի վիճակագրության կարևորագույն խնդիրներից մեկը՝ անհրաժեշտ և արժանահավատ տեղեկատվության հավաքագրումն է, որի աղբյուրներն են վիճակագրական կանոնավոր և միանվագ հաշվետվությունները, ձեռնարկությունների ռեգիստրները և ընտրանքային հետազոտությունները։
Հիմնական ֆոնդերի գնահատման տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական ֆոնդերի ծավալը (մեծությունը) գնահատվում է և՛ բնաիրային, և՛՝ արժեքային արտահայտությամբ։ Բնաիրային չափի միավորները օգտագործվում են կոնկրետ տեսակի հիմնական ֆոնդերի ծավալը որոշելու համար (օրինակ՝ սարքավորումների քանակը կարելի Է արտահայտել միավորների թվով կամ ընդհանուր հզորությամբ, շենքերը և կառույցները՝ քառակուսի կամ խորանարդ մետրերով և այլն)։ Սակայն ֆոնդերի բազմազանության պատճառով, որոնք բնաիրային արտահայտությամբ հնարավոր չէ ընդհանրական տեսքի բերել, վիճակագրությունը օգտվում Է արժեքային գնահատումից։ Այն հնարավորություն է տալիս որոշել հիմնական ֆոնդերի ընդհանուր ծավալը, իրային և ճյուղային կառուցվածքը, վերլուծել վերարտադրության գործընթացը, օգտագործման արդյունավետությունը և այլն։ Հաշվառման և վիճակագրության պրակտիկայում օգտագործվում են հիմնական ֆոնդերի գնահատման հետևյալ տեսակները. 1. Լրիվ սկզբնական արժեք (Cլ.ս.), որը՝ օբյեկտի փաստացի արժեքն Է շահագործման հանձնելու պահին։ Այն բնութագրում է օբյեկտի ձեռքբերման, փոխադրման և տեղադրման ծախսերը։ Եթե ձեռնարկությունն է արտադրում կամ կառուցում տվյալ օբյեկտը, ապա հիմնական ֆոնդերի ստեղծման եղանակը ներդրումն է։ Այս արժեքով հիմնական ֆոնդերը հաշվեգրվում են ձեռնարկության հաշվեկշռում և պահպանվում օբյեկտի գործելու ամբողջ ժամանակի ընթացքում։ Հիմնական ֆոնդերի ստեղծման և ձեռք բերման ծախսերը կատարվում են տարբեր ժամանակներում, արտադրության տարբեր պայմաններում, որը հանգեցնում է միատեսակ սպառողական արժեքներ ունեցող օբյեկտների տարբեր մեծության լրիվ սկզբնական արժեքների։ Բացի այդ, ձեռքբերման (կամ ընթացիկ) գները փոփոխվում են ժամանակի ընթացքում, հատկապես բարձր սղաճի առկայության դեպքում։ Սա, արդեն, հիմնական ֆոնդերի վերարտադրության և դինամիկայի ուսումնասիրության ցուցանիշները դարձնում է ոչ համադրելի։ 2.Մնացորդային սկցբնական արժեք (Շմ.ս), որը հավասար է լրիվ սկզբնական արժեքի և մաշվածքի չափով արտադրանքի փոխանցված գումարի տարբերությանը։ 3.Լրիվ վերականգնման արժեք (Շլ.վ), որը բնութագրում է հիմնական ֆոնդերի վերարտադրության արժեքը ժամանակակից պայմաններում, այսինքն՝ օբյեկտի ստեղծման (կամ ձեռքբերման) ծախսերը ներկա պահի գներով։ 4.Մնացորդային վերականգնման արժեք (Շմ.վ.), որը բնութագրում է օբյեկտի փաստացի մաշվածության աստիճանը վերարտադրության նոր պայմաններում։ Այս արժեքը համապատասխանում է այն գումարին, որով պետք է գնահատվի յուրաքանչյուր օբյեկտը վերարտադրության ժամանակակից պայմաններում՝ հաշվի աոնելով նրա փաստացի մաշվածությունը վերագնահատման պահի դրությամբ։ Հիմնական ֆոնդերի սկզբնական և վերականգնման արժեքների տարբերություններ առաջանում են նրա առանձին տարրերի գների փոփոխության պատճառով։ Վերականգնման արժեքը կարող է սկզբնական արժեքից մեծ կամ փոքր լինել՝ կախված գների փոփոխությունից, եթե բարձրացել են, ապա այն մեծ կլինի և՝ ընդհակառակը։ Այս երկու արժեքները կարող են իրար հավասար լինել միայն հիմնական ֆոնդերը շահագործման հանձնելու պահին։ Հիմնական ֆոնդերի գնահատումը վերականգման արժեքով հնարավորություն է տալիս միասնականացնել ւոարբեր ժամանակներում շահագործման հանձնված հիմնական ֆոնդերը։ ԱՀՀ մեթոդաբանությամբ հիմնական ֆոնդերը գնահատվում են վերագնահատման արժեքով։
Հիմնական ֆոնդերի վերագնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ շուկայական տնտեսության անցումը՝ գները համեմատաբար կայուն էին, որի պատճառով էլ հիմնական ֆոնդերի վերագնահատումը կատարվում էր մոտավորապես տասը տարին մեկ անգամ։ Ներկա պայմաններում, որը բնութագրվում է գների բարձր սղաճով, անհրաժեշտ է ավելի հաճախ կատարել հիմնական ֆոնդերի վերագնահատում։ Գոյություն ունեն հիմնական ֆոնդերի վերագնահատման երկու ձևեր. 1. հավելագին, ըստ որի օբյեկտի արժեքը բարձրացվում է, 2. գնազեղչ, ըստ որի օբյեկտի արժեքը իջեցվում է։ Հիմնական ֆոնդերը վերագնահատման ժամանակ գնահատվում են լրիվ և մնացորդային վերականգնման արժեքներով՝ հաշվի առնելով ֆիզիկական և բարոյական մաշվածքը։ Մինչ վերագնահատման պահը ձեռնարկությունների և կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող հիմնական ֆոնդերը գնահատվում են լրիվ վերականգնման արժեքով, իսկ այդ պահից հետո շահագործման հանձնված օբյեկտները լրիվ սկզբնական արժեքով։ Ձեռնարկությունները և կազմակերպությունները հիմնական ֆոնդերի վերագնահատումը իրականացնում են երկու եղանակով. 1. հիմնական ֆոնդերի արժեքի փոփոխության ինդեքսների օգնությամբ, 2. արժեքը գնի վերածելու ուղղակի վերահաշվարկի միջոցով։ Առաջին եղանակով հիմնական ֆոնդերի վերագնահատման արժեքը որոշվում է նրանց լրիվ սկզբնական արժեքը բազմապատկելով համապատասխան ինդեքսներով, որոնք շերտավորված է ըստ հիմնական ֆոնդերի խմբերի և ձեռքբերման ժամանակի։ Օրինակ՝ ենթադրենք օբյեկտի լրիվ սկզբնական արժեքը վերագնահատման պահին կազմել է 80 դրամական միավոր, իսկ մնացորդային սկզբնական արժեքը 51 դրամական միավոր։ Համաձայն հիմնական ֆոնդերի ճյուղային դասակարգման այս օբյեկտը վերաբերում է հիմնական ֆոնդերի այն խմբին, որոնց համար արժեքի փոփոխության ինդեքսը հավասար է 1.50-ի։ Որոշել օբյեկտի լրիվ և մնացորդային վերականգնման արժեքները վերագնահատման պահի դրությամբ։ Մաշվածքի գումարը վերագնահատման պահին 80 - 51 = 29 միավոր, Օբյեկտի լրիվ վերականգնման արժեքը վերագնահատման պահին հավասար է՝ 80 x 1.50 = 120 միավոր Մաշվածքի գումարը՝ ՛ հաշվի առնելով վերագնահատումը հավասար է՝ 29 x 1.50 = 43.5 միավոր Օբյեկտի մնացորդային վերականգնման արժեքը վերագնահատման պահին հավասար է՝ 120 - 43.5 = 76.5 միավոր։ Եթե վերագնահատումը կատարվում է ուղղակի վերահաշվարկի եղանակով, ապա օբյեկտի լրիվ վերականգնման արժեքը որոշվում է նման նոր օբյեկտների շուկայական գների հիման վրա՝ հաստատված փորձագետների եզրակացություններով կամ զանգվածային տեղեկատվական միջոցների հրապարակումներում։ Օրինակ՝ ենթադրենք՝ օբյեկտի լրիվ սկզբնական արժեքը տարվա սկզբին կազմել է 50 դրամական միավոր, իսկ մնացորդային սկզբնական արժեքը 40 դրամական միավոր։ Ըստ փորձագետների եզրակացության նման նոր օբյեկտի շուկայական գինը 55 դրամական միավոր է։ Հաշվենք՝ հետևյալ ցուցանիշները. վերահաշվարկի գործակիցը 55։ 50 = 1.1 մաշվածքի գումարը՝ հաշվի առնելով վերագնահատումը հավասար է՝ (50 – 40) x 1.1 = 11 միավոր մնացորդային վերականգնման արժեքը՝ 40 x 1.1 = 44 կամ 55 – 11 = 44 միավոր։
Հիմնական ֆոնդերի մաշվածք և ամորտիզացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահագործման ընթացքում հիմնական ֆոնդերը ենթարկվում են ֆիզիկական և բարոյական մաշվածքի։ Ֆիզիկական մաշվածքի դեպքում հիմնական ֆոնդերը կորցնում են իրենց ֆիզիկական հատկությունները, որի հետևանքով չեն կարողանում կատարել իրենց գործառույթները և դառնում են ոչ պիտանի։ Բարոյական մաշվածքր դրսևորվում է նրանում, որ հիմնական ֆոնդերի գործող օբյեկտները իրենց արտադրողականությամբ, սպասարկման ծախսերով և թողարկվող արտադրանքի որակով զիջում են նոր հիմնական ֆոնդերին, այսինքն՝ դառնում են տնտեսապես ոչ շահավետ։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար փոխարինել նման օբյեկտները։ Նոր հիմնական ֆոնդերի ստեղծման և ձեռքբերման համար բավարար դրամական միջոցները ձեռնարկատերերը ընդգրկում են թողարկվող արտադրանքի ինքնարժեքի մեջ՝ ամորտիզացիոն հատկացումների տեսքով։ Այսպիսով, անհրաժեշտ է տարբերել «մաշվածք» և «ամորտիզացիա» հասկացությունները։ Եթե մաշվածքն իր տնտեսական բովանդակությամբ բնութագրում է գործող հիմնական ֆոնդերի ծերացման աստիճանը ֆիզիկական և տնտեսական առումով, ապա ամորտիզացիան իրենից ներկայացնում է հիմնական ֆոնդերի մաշվածքին հավասար արժեքի փոխանցում արտադրության ծախքերի մեջ կամ օբյեկտների հետագա փոխարինման համար դրա մական միջոցների կուտակում։ Տարբերվում են նաև մաշվածքի և ամորտիզացիայի հաշվեգրման օբյեկտների շրջանակները։ Մաշվածքը գործնականում որոշվում Է հիմնական ֆոնդերի բոլոր տեսակների համար, անկախ այն բանից ամորտիզացիա հաշվեգրվել Է, թե ոչ։ Բացառություն են կազմում գրադարանային ֆոնդերը, թանգարանային և գեղարվեստական արժեքները, բերքատվության տարիքին չհասած բազմամյա տնկարկները և մթերատու անասունները։ Ամորտիզացիա չհաշվեգրելու օբյեկտների շրջանակն ավելի լայն Է։ Այն ընդգրկում Է բնակելի շենքերը (բացառությամբ կազմակերպությունների կոդ մից Եկամուտ ստանալու նպատակով օգտագործվող օբյեկտների), բյուջետային կազմակերպությունների հիմնական ֆոնդերը, սեփականաշնորհման գործընթացներում պայմանագրերով նվիրած կամ անհատույց փոխանցված օբյեկտները, մթերատու անասունները և այլն։ Ամորտիզացիա հաշվեգրած հիմնական ֆոնդերի համար մաշվածքն ընդունվում է ամորտիզացիային հավասար, իսկ չհաշվեգրածների համար մաշվածքը որոշվում է՝ ելնելով հիմնական ֆոնդերի օգտագործման ժամանակի տևողությունից։ Արտադրանքի իրացմանը զուգահեռ, հիմնական ֆոնդերի մաշվածքին հավասար գումարները կուտակվում են ամորտիզացիոն ֆոնդում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կ. Հակոբյան «Սոցիալ-տնտեսական վիճակագրություն», Երևան, 2006
- Հ.Կ.Հովհաննիսյան, Մ.Վ.Ֆահրադյան, Սոցիալ-տնտեսական վիճակագրություն, Երևան, 2002]]
- 3. М. Г. Назарова "Курс социально-экономической статистики", 2000]]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 407)։ |